Առողջապահության լրատու 2.2010
Առողջությունը պայմանավորված է մեր ընկերներով
Իսկական ընկերները «ճանապարհին ընկած չեն», դրա համար էլ պետք է պահպանել և չվիճել նրանց հետ: Բացի այդ, ինչպես պարզվել է, հենց ընկերներն են օգնում հաղթահարել ոչ միայն դժվար իրավիճակները, այլև հիվանդությունները:
Ամերիկացի գիտնականները մի շարք հետազոտություններ են կատարել, որոնցում պարզվել է, որ ընկերների առկայությունն օգնում է հիվանդներին հաղթահարել տկարությունները: Եվ մտերիմ ընկերների մեծ թվով է պայմանավորված հիվանդությունների ավելի արագ և արդյունավետ բուժումը:
Ամերիկյան վիրաբուժական քոլեջի բժիշկները հաստատում են, որ, գտնվելով լավ և մտերիմ ընկերների շրջանում, վիրահատությունից հետո հնարավոր է նշանակալիորեն արագ ապաքինվել ու նրանց աջակցության շնորհիվ պացիենտը ավելի քիչ է ցավի զգացողություն ունենում: Ուշագրավ է նաև այն փաստը, որ առողջության վրա դրականորեն են ազդում նույնիսկ ոչ այնքան էլ շատ մտերիմ ընկերները, ում հետ հազվադեպ եք հանդիպում: Բացի այդ, ընկերությունը նպաստում է կյանքի տևողության վրա: 10 տարվա ընթացքում, հետևելով 1500 տարեց անձանց, գիտնականները պարզել են, որ նրանք, ովքեր շատ ընկերներ ունեն, և ովքեր միայնակ են, տարբերությունը կազմել է 22 %: Գիտնականները կարծում են նաև, որ լավ ընկերները կարող են օգնել մարդուն հրաժարվել վնասակար սովորություններից, օրինակ, ծխելուց կամ ալկոհոլիզմից, նաև` ազատվել դեպրեսիայից:
Հարկ է նշել, որ դրական արդյունք են թողնում նաև չորքոտանի բարեկամները: Շներն ու կատուներն ակնթարթորեն բարձրացնում են տրամադրությունը և նպաստում արագ ապաքինմանը:
ԱՄՆ-ում գիտնականները պարզել են, որ ծնկի և ազդրի վիրահատությունից հետո, ավելի քիչ չափով են ցավազրկողներ օգտագործվել, եթե նրանց տրվել է, այսպես կոչված, տնային կենդանիների օգնությամբ թերապիան: Գիտնականներից մեկը նշել է. ՙՄեր փորձը ցույց է տալիս, որ կենդանիների օգնությամբ թերապիան դրականորեն է ազդել մարդկանց առողջության ֆիզիկական և հոգեհուզական վիճակի վրա: Այս տվյալները հաստատում են պացիենտների առողջացման համար նմանատիպ թերապիայի անցկացման նպատակահարմարությունը:
Մեկ այլ գիտնականներ եկել են եզրահանգման, որ այն անձինք, ովքեր տնային կենդանիներ են պահում, հատկապես շներ, գիրացման հետ կապված խնդիրներն ավելի դյուրին են հաղթահարում: Նրանց հաջողվում է ավելի արագ նիհարել սննդակարգերի օգնությամբ և հաշտվել քաղցածության հետ:
«Տնային կենդանիների «բուժկանխարգելիչ» արդյունքն ավելի շատ կապված է նրանց տերերի ֆիզիկական ակտիվության մակարդակի բարձրացման հետ: Չէ որ շներին պետք տանել զբոսանքի, նրանց մասին հարկ է հոգալ և այլևս ժամանակ չի մնում չիփսեր վայելելով նստել հեռուստացույցի առջև»,- նշում է հետազոտության հեղինակներից մեկը:
Այնպես որ, ովքեր դեռևս ընկերներ չունեն, հարկ է մտածեն այդ մասին: Ինչպես ասում են, առողջությունը հավերժ չէ: Իսկ եթե մարդկանց հետ հարաբերությունները չեն ստացվում, ավելի լավ է շուն ձեռք բերել, չէ որ «շունը մարդու ամենալավ ընկերն է»:
Կարդացեք նաև
Մեր ժամանակներում 40-60 տարին այն տարիքը չէ, երբ արդեն հարմարվում են չիրականացած սպասումներին ու ծրագրերին, այլ դրանց ավելի լիարժեք և իրական կատարման լավագույն ժամանակահատվածն է...
Ինչպե՞ս ազատվել պանկրեատիտից: Ի՞ նչ կապ ունի անգինան: Կա տարածված կարծիք, որ ենթաստամոքսային գեղձի բորբոքումը` պանկրեատիտը, հարբեցողների, որկրամոլների և տոքսիկոմանների...
Կլինիկան: Ընթանում է թույլ արտահայտված ախտանշաններվ: Օրգանիզմի վիճակը կոմպենսացված է: Հիվանդները գանգատվում են թույլ ցավերից, թմրածությունից: Լոկալ վիբրացիայից առաջացած վիբրացիոն հիվանդությամբ...
Շրթունքիս անկյունները հաճախ են ճաքում. որևէ միրգ, ասենք խնձոր կամ նարինջ ուտելիս անմիջապես կարմրում են ու բորբոքվում: Ի՞նչ խորհուրդ կտաք...
Տղայիս մոտ հաճախ է շրթունքը բորբոքվում, դեղերն այնքան էլ լավ արդյունք չեն տալիս, այն նորից կրկնվում է: Գոյություն ունի, արդյո՞ք, հերպեսի դեմ բուսաբուժության որևէ բաղադրատոմս, որը կօգնի նրան...
Բժիշկները տագնապ են բարձրացրել. ամենազոր հակաբիոտիկների ժամանակաշրջանն ավարտվում է: 2009թ. վերջին այդ խնդիրը քննարկվում էր Մոսկվայի գիտնականների տանը...
Մեծ Բրիտանիայի Սեռական առողջության կենտրոնի հետազոտողներն ուրախացրել են նրանց, ովքեր դեռ չեն գտել իրենց երկրորդ կեսին: Նրանք հայտարարել են. այն կանանց կյանքը, ովքեր դեռ չեն հասցրել ամուսնանալ...
Համաշխարհային բժշկության ականավոր ներկայացուցիչ, գիտնական-սրտաբան Ն.Ամոսովն ասել է.«... Բժշկության վրա հույս մի դրեք: Այն շատ հիվանդություններ այնքան էլ վատ չի բուժում...
Ինչպես ցույց են տվել գերմանացի գիտնականների հետազոտությունները, դիմադրողականության բարձրացման համար կատարվող ֆիզիկական վարժությունները դանդաղեցնում են օրգանիզմի ծերացումը մոլեկուլային մակարդակով...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն